08 11 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2175, մահվան՝ 28 նոր դեպք

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2175, մահվան՝ 28 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2175 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 106424-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 1559 է: Այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 405 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 28 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1964 -ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 921 է, ընդհանուր առողջացածներինը՝ 64 179 փաստացի բուժվողներինը՝ 40281 (մեկ օրում ավելացել է 1226-ով): Մեկ օրում արվել է 4790 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 438816 թեստ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ