05 11 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2413, մահվան՝ 29 նոր դեպք

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2413, մահվան՝ 29 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2413 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 99 563-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1476 է: Այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 390 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1866-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1324 է, ընդհանուր առողջացածներինը՝ 60 135, փաստացի բուժվողներինը՝ 37 562 (մեկ օրում ավելացել է 1060-ով): Մեկ օրում արվել է 5405 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 423485 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ