Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2374 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 97 150-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 35 քաղաքացի, մահացածների թիվը 1448 է: Այլ հիվանդությունից մահվան 6 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 389 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 41 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1837-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1212 է, ընդհանուր առողջացածներինը՝ 58 811, փաստացի բուժվողներինը՝ 36 502 (մեկ օրում ավելացել է 1121-ով): Մեկ օրում արվել է 4565 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 418 080 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը