03 11 2020

Հայաստանում մեկ օրում արված թեստերի շուրջ 45 տոկոսի դեպքում կորոնավիրուս է հաստատվել

Հայաստանում մեկ օրում արված թեստերի շուրջ 45 տոկոսի դեպքում կորոնավիրուս է հաստատվել

Հայաստանում նոյեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1328 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 94 776-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 1413 է: Այլ հիվանդությունից մահվան 7 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 283 է:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1796-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1133 է, ընդհանուր առողջացածներինը՝ 57 599, փաստացի բուժվողներինը՝ 35 381 (մեկ օրում ավելացել է 166-ով): Մեկ օրում արվել է 2991 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 412515 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ