Հայաստանում նոյեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1194 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 93 448-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1391 է:
Այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել։ Մահվան այս դեպքերի թիվը 376 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 31 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1767-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 639 է, ընդհանուր առողջացածներինը՝ 56 466, փաստացի բուժվողներինը՝ 35 215 (մեկ օրում ավելացել է 524-ով): Մեկ օրում արվել է 2544 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 410 524 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը