01 11 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2441 նոր դեպք, մահվան՝ 28

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2441 նոր դեպք, մահվան՝ 28

Հայաստանում նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2441 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 92 254-ի:  Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 1363 է: Այլ հիվանդությունից մահվան 6 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 373 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 28 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1736-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 510 է, ընդհանուր առողջացածներինը՝ 55 827, փաստացի բուժվողներինը՝ 34 691 (մեկ օրում ավելացել է 1903-ով): Մեկ օրում արվել է 5392 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 407 980 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ