24 10 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2213 նոր դեպք, մահվան՝ 16

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2213 նոր դեպք, մահվան՝ 16

Հայաստանում հոկտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 75 523-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 1157 է: Այլ հիվանդությունից մահվան 4 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 333 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1490-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 425 է, ընդհանուր առողջացածներինը՝ 50 701, փաստացի բուժվողներինը՝ 23 332 (մեկ օրում ավելացել է 1772-ով): Մեկ օրում արվել է 4497 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 372 550 թեստ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ