22 10 2020

Նոր ռեկորդ․Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2306 նոր դեպք, մահվան՝ 16

Նոր ռեկորդ․Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2306 նոր դեպք, մահվան՝ 16

Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2306 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 70 836-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1131 է: Այլ հիվանդությունից մահվան 6 դեպք է գրանցվել։ Մահվան այս դեպքերի թիվը 327 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1458-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 568 է, ընդհանուր առողջացածներինը՝ 49787, փաստացի բուժվողներինը՝ 19 591 (ավելացել է 1722-ով): Մեկ օրում արվել է 5189 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 362 293 թեստ:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 66 (կին), 81 (կին), 69 (տղամարդ), 73 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 69 (տղամարդ), 70 (կին), 60 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ