Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1371 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 59 995-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 1046 է: Այլ հիվանդությունից մահվան դեպք չիգրնցվել: Մահվան այս դեպքերի թիվը 311 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1375-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 406 է, ընդհանուր առողջացածներինը՝ 47 119 փաստացի բուժվողներինը՝ 9908: Մեկ օրում արվել է 3957 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 336111 թեստ:
Մահացած ացիենտները եղել են 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 79 (տղամարդ), 67 (կին), 75 (կին), 63 (կին) և 62 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը