Հայաստանում հոկտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1058 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 58 624-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 1039 է: Այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 311 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1350-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 395 է, ընդհանուր առողջացածներինը՝ 46713, փաստացի բուժվողներինը՝ 9908 (մեկ օրում ավելացել է 653-ով): Մեկ օրում արվել է 2877 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 332154 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը