12 10 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 370 նոր դեպք, մահվան՝ 9

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 370 նոր դեպք, մահվան՝ 9

Հայաստանում հոկտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 370 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 56 821-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1026 է:

Այլ հիվանդությունից մահացել է 3 վարակակիր։ Մահվան այս դեպքերի թիվը 306 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1332-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 67 է, ընդհանուր առողջացածներինը՝45 891, փաստացի բուժվողներինը՝ 9598: Մեկ օրում արվել է 1268 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 327 163 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ