Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով վարակվածների թվի կտրուկ աճով, Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության կողմից ամեն շաբաթ հրապարակվող ցուցակի կարմիր գոտում, հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։
«Ըստ այդմ, ՀՀ-ից ժամանող բոլոր ուղևորների նկատմամբ, COVID-19 ծածկող ապահովագրություն ունենալու պահանջից բացի, կիրառվելու է նաև 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման կամ ՊՇՌ եղանակով թեստավորում անցնելու պահանջը (վիրուսը չհայտնաբերվելու դեպքում անձն ինքնաբերաբար դուրս է գալիս ինքնամեկուսացումից)», - նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը