09 10 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 614 նոր դեպք, մահվան՝ 7

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 614 նոր դեպք, մահվան՝ 7

Հայաստանում հոկտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 614 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55 087-ի: 
 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1011 է: Այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք է եղել: Այս դեպքերի թիվը 303 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1313-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 216 է, ընդհանուր առողջացածներինը՝ 45 528, փաստացի բուժվողներինը՝ 8246 (մեկ օրում ավելացել է 391-ով): Մեկ օրում արվել է 3312 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 319 791 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ