05 10 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, մահվան՝ 7

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, մահվան՝ 7

Հայաստանում հոկտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 181 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 52677-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 984 է:

Այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 302 է: Ընդհանուր առմամբ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը 1286 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 38 է, ընդհանուր առողջացածներինը՝ 44710, փաստացի բուժվողներինը՝ 6545 (մեկ օրում ավելացել է 136-ով): Մեկ օրում արվել է 1054 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 308019 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ