01 10 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 491, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 491, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50,850-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 963 է: Այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք է գրանցվել: Հոկտեմբերի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 298 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1261-ի: 

Մահացած ացիենտները եղել են 56 (տղամարդ) 84 (կին), 84 (կին) և 80 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 218 է, ընդհանուր առողջացածներինը՝ 44,219, փաստացի բուժվողներինը՝ 5370 (մեկ օրում ավելացել է 268-ով): Մեկ օրում արվել է 4134 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 296327 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ