Հայաստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 458 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50359-ի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 59 է: Գրանցվել է այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 297 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 2 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1256-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 152 է, ընդհանուր առողջացածներինը՝ 44001, փաստացի բուժվողներինը՝ 5102(մեկ օրում ավելացել է 304-ով): Մեկ օրում արվել է 3146 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 292193 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը