Հայաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46 910-ի:
Գրանցվել է մահվան երեք դեպք, ընդհանուր թիվը՝ 1211։
Մեկ օրում առողջացածների թիվը 138 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42 369։
Փաստացի բուժում է ստանում 3330 քաղաքացի:
Մեկ օրում արվել է 3769 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 255 927 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը