08 09 2020

ՌԴ-ում քաղաքացիական շրջանառության է դրվել Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

ՌԴ-ում քաղաքացիական շրջանառության է դրվել Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Ռուսաստանի առողջապահութան նախարարությունը հաղորդում է, որ կորոնավիրուսի դեմ ստեղծված «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն քաղաքացիական շրջանառության է դրվել, հայտնում է russian.rt.com կայքը։

«Պատվաստանյութն առողջապահության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության լաբորատորիաներում անցել է որակի անհրաժեշտ փորձարկումները։ Մոտ ապագայում երկրի տարբեր շրջաններում սպասվում են պատվաստանյութերի առաջին խմբաքանակները»,-ասվում է գերատեսչության հայտարարությունում։ 

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը ռուսական կլինիկաներին կմատակարարվի արդեն մյուս շաբաթ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ