Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 190 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 461-ի: Այս մասին հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 891 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Այս դեպքերի թիվը 272 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1163-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 81 (կին), 61 (կին) և 83 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում առողջացածների թիվը 402 է, ընդհանուր առողջացածներինը՝ 39 257, փաստացի բուժվողներինը՝ 4041 (մեկ օրում նվազել է 217-ով): Մեկ օրում արվել է 2363 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 213644 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը