26 08 2020

ԲԿ աշխատակիցներին ստիպում են անվճար արձակուրդի գնալ, այլապես՝ կազատվեն․ պատգամավոր

ԲԿ աշխատակիցներին ստիպում են անվճար արձակուրդի գնալ, այլապես՝ կազատվեն․ պատգամավոր

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է քաղաքացիներից ստացած բողոքների վերաբերյալ իր դիմումը՝ ուղղված Առողջապահության նախարարին։

 

«Մեզ են դիմել Շիրակի մարզի Աշոցք բնակավայրի Տիրամայր Նարեկի անվան հիվանդանոցի աշխատակիցները, ովքեր պնդում են, որ իրենց անընդհատ ստիպում են անվճար արձակուրդի դիմում գրել մեկ ամսով։ Հակառակ պարագայում կազատվեն աշխատանքից։ Նշվում է, որ հիվանդանոցը մաքրում է մեկ մաքրարար՝ ամսվա վերջում վճարվելով 11000 դրամ։ Հիմա էլ աշխատողներին ստիպում են 5000 դրամով թեստավորվել։ Աշխատողներն անելանելի վիճակում են։

Հիմք ընդունելով Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ ենթակետը՝ խնդրում եմ ուսումնասիրել խնդիրը և հնարավոր միջոցառումներ ձեռնարկել խնդրին լուծում տալու համար»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ