25 08 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 111 նոր դեպք, մահվան՝ 8

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 111 նոր դեպք, մահվան՝ 8

Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 111 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 936-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 858 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Մահվան այս դեպքերի թիվը 260 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է  8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1118-ի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել է 61 (կին), 65 (տղամարդ), 70 (տղամարդ) և 67 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 426 է, ընդհանուր առողջացածներինը՝ 36 475, փաստացի բուժվողներինը՝ 5343 (մեկ օրում նվազել է 323-ով): Մեկ օրում արվել է 1299 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 196 873 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ