Բեռլինում դասերը վերսկսելուց երկու շաբաթ հետո 41 դպրոց հայտնել է աշակերտների և ուսուցիչների շրջանում կորոնավիրուսի դեպքերի մասին, հայտնում է Berliner Zeitung-ը։
Ինչպես հաղորդվում է, հարյուրավոր աշակերտներ եւ ուսուցիչներ գտնվում են կարանտինի մեջ: Վարակվման դեպքեր են գրանցվել տարրական, միջնակարգ դպրոցներում եւ մասնագիտական ուսումնարաններում:
Դպրոցների աշխատանքի վերսկսումը լուրջ մտահոգություն է առաջացնում:
Բեռլինը Գերմանիայում առաջինն է բացել դպրոցների աշխատանքը ամառային արձակուրդներից հետո: Երեխաները պարտավորեն դիմակներ կրել միջանցքներում, ընդմիջման ժամանակ եւ դասարան մտնելիս, սակայն կարող են հանել դիմակները, երբ նստում են:
Որոշ քննադատներ ասում են, որ Բեռլինում միջոցները բավականին մեղմ են, եւ աշակերտներն ու ուսուցիչները պետք է դիմակներ կրեն:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճում են հուլիսի վերջից: Ուրբաթ օրը հաղորդվել է վարակման նոր 1426 դեպքերի մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը