19 08 2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք, մահվան՝ 5

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք, մահվան՝ 5

Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք։ Այս մասին հայտնում է  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 056-ի:  Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 833 է: 

Մահացած ացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Օգոստոսի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 249 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1082-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 244 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 226, փաստացի բուժվողներինը՝ 5748 (մեկ օրում նվազել է 39-ով): Մեկ օրում արվել է 1906 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 188 567 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ