17 08 2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, մահվան՝ 7

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, մահվան՝ 7

Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք: Այս մասին հայտնում է  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41701-ի:  Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 824 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 244 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1068-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 71 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34655, փաստացի բուժվողներինը՝ 5978 (մեկ օրում նվազել է 40-ով): Մեկ օրում արվել է 284 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 185594 թեստ:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ