16 08 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 168 նոր դեպք, մահվան՝ 2

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի  168 նոր դեպք, մահվան՝ 2

Հայաստանում օգոստոսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 168 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41,663-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 818 է:

Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 30 տարեկան տղամարդ և չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Օգոստոսի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 243 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 2 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1061-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 100 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34,584, փաստացի բուժվողներինը՝ 6018 (մեկ օրում ավելացել է 66-ով): Մեկ օրում արվել է 1521 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 185,310 թեստ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ