15 08 2020

Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը

Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը

Ռուսաստանում սկսվել է ՌԴ առողջապահության նախարարության Ն. Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի կողմից մշակված՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՆ մամուլի ծառայությանը:

Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը օգոստոսի 11-ին: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն 20 երկրներից պատվաստանյութի 1 մլրդ դեղաչափի մատակարարման մասին հայտեր է ստացել:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ