14 08 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 276 նոր դեպք, մահվան՝ 6

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 276 նոր դեպք, մահվան՝ 6

Հայաստանում օգոստոսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 276 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41299-ի:  Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 814 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 239 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1053-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 267 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34164, փաստացի բուժվողներինը՝ 6082 (մեկ օրում ավելացել է 3-ով): Մեկ օրում արվել է 1465 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 181962 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ