13 08 2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք, մահվան՝ 7

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք, մահվան՝ 7

Հայաստանում օգոստոսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 229 նոր դեպք։ Այս մասին հայտնում է  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41023-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 809 է:

Մահացած պացիենտները եղել են 77 (կին), 68 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Օգոստոսի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 238 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1047-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 405 է, ընդհանուր առողջացածներինը՝ 33897, փաստացի բուժվողներինը՝ 6079 (մեկ օրում նվազել է 183-ով): Մեկ օրում արվել է 1465 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 180497 թեստ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ