11 08 2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 160 նոր դեպք, մահվան՝ 13

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 160 նոր դեպք, մահվան՝ 13

Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 160 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40593-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 7803 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Օգոստոսի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 234 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1037-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 541 է, ընդհանուր առողջացածներինը՝ 33157, փաստացի բուժվողներինը՝ 6399 (մեկ օրում նվազել է 394-ով): Մեկ օրում արվել է 968 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 177322 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ