05 08 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 288 նոր դեպք, մահվան՝ 2

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 288 նոր դեպք, մահվան՝ 2

Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 288 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 586-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 770 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 998-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 478 է, ընդհանուր առողջացածներինը՝ 30 850, փաստացի բուժվողներինը՝ 7738 (մեկ օրում նվազել է 192-ով): Մեկ օրում թեստավորվել է 1848 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 170 012 քաղաքացի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ