Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է ՀՀ-ում COVID-19-ով պայմանավորված սանիտարական կանոնները:
Հրամանում մասնավորապես ասվում է․
«Հոգեհանգստի եւ թաղման արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք եւ սառը ջրով, արմկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվ ականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հաստատված հավելվածի 24-րդ կետի։
Թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում»։
Հրամանում նշվում է նաև, որ հոգեհանգստի և թաղման արարողության մասնակիցները չեն համբուրվում, չեն դիպչում մահացածի մարմնին։
ԱՆ հրամանին կարող եք ծանոթանալ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը