04 08 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, մահվան՝ 6

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, մահվան՝ 6

Հայաստանում օգոստոսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք։ Այս մասն հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 298-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 768 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մահվան դեպքերի թիվը հասել է 996-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 511 է, ընդհանուր առողջացածներինը՝ 30 372, փաստացի բուժվողներինը՝ 7930  (մեկ օրում  նվազել է 321-ով): Մեկ օրում թեստավորվել է 1069 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 168 164 քաղաքացի: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ