03 08 2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք, մահվան՝ 8

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք, մահվան՝ 8

Հայաստանում օգոստոսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 52 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 102-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 762 է:

Անցած օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մահվան  դեպքերի թիվը հասել է 990-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 111 է, ընդհանուր առողջացածներինը՝ 29 861, փաստացի բուժվողներինը՝ 8251 (մեկ օրում նվազել է 67-ով): Մեկ օրում թեստավորվել է 394 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 167 095 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ