Աշխարհում 200-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնց մի մասը վաղ կլինիկական փորձարկումների շրջանում է, երկուսն արդեն երրորդ փուլում են: Այս մասին հուլիսի 17-ին մամուլի ասուլիսում ասաց հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նա նշեց, որ երրորդ փուլի ավարտից հետո դրանք կգնան լիցենզավորման, այնուհետև նոր զանգվածային կիրառման թույլտվություն կտրվի:
Նրա խոսքով, այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ կապված ամբողջ աշխարհում պահանջարկը բավական բարձր է, և դժվար է ասել, որ Հայաստանը մինչև տարվա վերջ այն ձեռք կբերի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը