Վրաստանը կախում ունի հայկական կողմից և այն պահանջմունքներից, որոնց մասին հենց իրենք կասեն
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանին։ Այս մասին գրել է apsny.ge կայքը։
Ինչպես նշել է նախարարը, այդ օգնությունը կախված է հայկական կողմից և այն կարիքներից, որոնք իրենք կնշեն:
«Մենք կախված ենք հայկական կողմից և այն պահանջմունքներից, որոնց մասին հենց իրենք կասեն: Վրացական կողմը պատրաստ է հարևան երկրին տրամադրել անհրաժեշտ օգնություն»,- ասել է Ե. Տիկարաձեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը