02 07 2020

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 593 նոր դեպք և 10 մահ

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 593 նոր դեպք և 10 մահ

Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 593 նոր դեպք: Այս մասին հայտնում է  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 26 658-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 459 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հուլիսի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 153 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 612-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 473 է, ընդհանուր առողջացածներինը՝ 15 036, փաստացի բուժվողներինը՝  11 010 (մեկ օրում ավելացել է 110-ով): Մեկ օրում թեստավորվել է 2100 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 115 765 քաղաքացի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջպահության նախարարությունը տեղեկացնում է, որ պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ