Կորոնավիրուսը ախտորոշող` հայկական արտադրության PSR թեստերը դեռեւս չեն կիրառվում։
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը սպասում է Առողջապահության նախարարության թույլտվությանը՝ թեստերը կիրառության մեջ դնելու համար:
«Նախատեսված է օրական 2000 թեստի արտադրություն, բայց հնարավոր է մեծացնել ծավալները, եթե դրա կարիքը լինի։ Այս պահին ունենք պահեստային 6000 թեստ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը