28 06 2020

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 736 դեպք և 12 մահ

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 736 դեպք և 12 մահ

Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 24 645-ի: Այս մասին հայտնում է  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 426 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Հունիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 139 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 565-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 13 116, փաստացի բուժվողներինը՝ 10 964 (մեկ օրում ավելացել է 531-ով): Մեկ օրում թեստավորվել է 2066 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 109 173 քաղաքացի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ