Հայաստանում հունիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23 909-ի: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 420 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 132 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 553-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 762 է, ընդհանուր առողջացածներինը՝ 12 911, փաստացի բուժվողներինը՝ 10 445 (մեկ օրում ավելացել է 112-ով): Մեկ օրում թեստավորվել է 2062 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 107 107 քաղաքացի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը