ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով:
«Արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,- ասել է Թորոսյանը:
«Ամեն օր արձանագրված պացիենտների մոտավորապես 1.7-1.8 տոկոսը մահանալու է, ինչ էլ որ մենք անենք»։
Ըստ Արսեն Թորոսյանի՝ այս պահին իրենց առջև երկու խնդիր է դրված՝ վարակվածների թվերի իջեցում և պացիենտների տեղավորում:
«Ամեն օր արձանագրված պացիենտների մոտավորապես 1.7-1.8 տոկոսը մահանալու է, ինչ էլ որ մենք անենք: Եթե ունենում ենք 500 արձանագրված նոր դեպք, 7-8 մահ ենք ունենալու, ինչը ողբերգություն է: Չպետք է առողջապահական կարողություններին նայենք միայն, այլ պետք է հետևենք կանոններին՝ խնջույքների, սգո արարաողութունների չմասնակցենք: Հիմնական տարածման վայրը աշխատավայրերն են, բանկերը և միջոցառումները»:
Թորոսյանը քաղաքացիներին կոչ արեց հիմնականում բժշկական դիմակներ օգտագործել, կտորե դիմակ կրել միայն այն ժամանակ, երբ բժշկական դիմակ չկա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը