21 06 2020

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 560 նոր դեպք և 19 մահ

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 560 նոր դեպք և 19 մահ

Հայաստանում հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 550 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 350 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունիսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 114 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 464-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 148 է, ընդհանուր առողջացածներինը՝ 9002, փաստացի բուժվողներինը՝ 10 802 (մեկ օրում ավելացել  է 412-ով): Մեկ օրում թեստավորվել է 1968 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 95 754 քաղաքացի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ