14 06 2020

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 633 նոր դեպք, 5 մահ

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 633 նոր դեպք, 5 մահ

Հայաստանում հունիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 663 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16667-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 360 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի արձանագրվել: Հունիսի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 91 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 360-ի։

 

Մեկ օրում առողջացածների թիվը 133 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6214, փաստացի բուժվողներինը՝ 10093: Մեկ օրում թեստավորվել է 2194 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 82 324 քաղաքացի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ