Դիլիջանի բժշկական կենտրոնը միանում է կորոնավիրուսի դեմ պայքարին: Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:
Դիլիջան ԲԿ-ն 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Դիլիջանի բժշկական կենտրոնում շարունակում է նախկինի նման գործել ամբուլատոր օղակը՝ դեղերի տրամադրումը, լաբորատոր հետազոտությունները, անհետաձգելի բուժօգնությունը, գործում է նաև ծննդատունը:
Կորոնավիրուսով հիվանդների սպասարկումը ամբողջությամբ առանձնացված հատվածում է և որևէ ռիսկ չի պարունակում մյուս այցելուների համար:
Առողջություն ենք մաղթում բոլորին և հորդորում հետևել հակամաճարակային կանոններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը