06 06 2020

Ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը գերակշռում են․ «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն

Ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը գերակշռում են․ «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն

Այո, մենք կարող ենք հաստատել, որ լինում են դեպքեր, երբ մարդն ունենում է  կորոնավիրուս սակայն այն ընթանում է թեթեւ, որոշ դեպքերում անախտանիշ, սակայն այս պարագայում կա  մի կարեւոր փաստ, եթե մենք ինքներս վերաբերվենք բավականին լուրջ այդ իրավիճակին, չպահպանենք հակահամաճարակային բոլոր կանոնները, միջոցառումները մենք լուրջ վտանգի տակ ենք  դնում մեզ շրջապատող մարդկանց: Եկեք չմոռանանք, որ նրանց մեջ են մեր ծնողները, մեր տատիկ, պապիկները: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը ողջ անձնակազմով փետրվարից պայքարում է այս հիվանդության դեմ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վերջին շրջանում հիվանդությունը փոխել է իր ընթացքը, եւ եթե փետրվար եւ մարտ ամիսներին իրենք ունենում էին հիմնականում թեթեւ եւ միջին ծանրության դեպքեր, այժմ գերակշռում են ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերը:

«Ես կարեւոր եմ համարում առանձնացնել այն դեպքերը, որոնք ուշացված են եղել, ուշ են դիմել բուժօգնության եւ մենք ընդունարանում ականատես ենք լինում մի խումբ մարդկանց, որոնք ցածր թթվածնով գալիս են եւ այո, ցավոք մենք ունենում ենք նաեւ մահճակալային ֆոնդի խնդիրներ»,-ասաց նա:

Դավիդյանցը դիմեց բոլոր քաղաքացիներին, որ վերջիններս օգնեն բուժաշխատողներին եւ պահպանեն հակահամաճարակային միջոցառումները:

«Հավատացեք շատ ծանր է  ամեն օր ականատես լինել ծանր հիվանդների եւ մահվան դեպքերի»,- հավելեց նա:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ