07 05 2020

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք և 2 մահ

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք և 2 մահ

Հայաստանում մայիսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 102 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի  7-ին հաստատվել է կորոնավիրուսի 2884 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 28017 (վերջին մեկ օրում՝ 1186): Փաստացի այս պահին բուժվում է 1648 անձ (մեկ օրում ավելացել է 48-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 1185 անձ (վերջին մեկ օրում՝ 50 մարդ), 42 պացիենտ մահացել է (ավելացել է 2-ով):

Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ