05 05 2020

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 112 նոր դեպք և մեկ մահ

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 112 նոր դեպք և մեկ մահ

Հայաստանում մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 112 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի  5-ին հաստատվել է կորոնավիրուսի 2619 դեպք:

Վերջին տվյալներով ապաքինվել է 1071 անձ (վերջին մեկ օրում՝ 36 մարդ), 40 պացիենտ մահացել է, վերջին մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 1–ով։

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 24941, վերջին մեկ օրում` 765: Փաստացի այս պահին բուժվում է 1393 անձ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ