Հայաստանում ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 69 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1677 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 1746 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 17931 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 589): Փաստացի այս պահին բուժվում է 885 անձ (մեկ օրում ավելացել է 39-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 833 անձ (վերջին մեկ օրում՝ 30 մարդ), 28 պացիենտ մահացել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը