Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ նոր կորոնավիրուսի վարակն հասել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն: Վարակակիրը տևական բուժում ստացող հիվանդներից մեկն է, վերջին երեք օրը նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, ու միայն այսօր է պարզվել, որ ծանր վիճակում գտնվող հիվանդը այս ամբողջ ընթացքում անուղղակիորեն դարձել է բուժկնետրոնում վարակի օջախ: Դեպքի բացահայտումից հետո հիվանդանոցի ղեկավարությունը հրատապ կերպով բաժանմունքներում ժողով է հրավիրել, հանձնարարականների ու քննարկումների մասին, YerevanToday-ի աղբյուրը չմանրամասնեց: Միակ տեղեկատվություն այն է, որ տագնապ կա բուժկնետրոնում, հիվանդները գիտակցում են, որ վտանգված է իրենցից յուրաքանչյուրի կայնքը, ուռուցքային հիվանդություններով մարդիկ ամենից թույլ իմունիտետը ունեն, իսկ բուժանձնակազմում խուճապային տրամադրություններ են:
Մասնագետներն ընդվզել են, ոմանք հրաժարվել են վաղվանից գալ աշխատանքի, մի քանիսն էլ բողոքել են թե ինչու պիտի Առողջապահության նախարարույթունը գոնե մեկ-երկու անգամ չթեստավորեր ուռուցքաբանականի բուժանձնակազմին, չէ՞ որ ամենաթոււյլ իմունիտետ ունեցող հիվանդների հետ են առնչվում, իսկ «Աստղիկ» բկ-ում Սամվել Ալեքսանյանն իր հաշվին երեք օրը մեկ թեստավորում է բկ-ի ահռելի աշխատակազմին:
Քիմիաթերապիայի բաժանմունքի բժիշկներն են դժգոհել են, որ իրենց ապահովագրված չեն զգում, սանիտարների մի մասը, ըստ աղբյուրի, հրաժարվում է աշխատել, հայտարարել են, որ պատրաստ չեն կոպեկների դիմաց ամեն օր վարակի օջախ մտնել ու վտանգել իրենց ընտանիքների առողջությունը:
Այս ամբողջ տեղեկատվությունը պաշտոնապես հերքող կողմ չգտնվեց, Ոռուցքաբանական կենտրոնի մամուլի պատասխանատու Անահիտ Սարգսյանը YerevanToday-ի հետ զրույցում խուսափեց մեկնաբանություն տալ, փոխարենը առաջարկեց դիմել Առողջապահության նախարարություն, իսկ նախարարության լրատվական ծառյությունից չհերքելով մեր տեղեկատվությունը՝ վերացական պատասխան հնչեցրին. «Բազմաթիվ հիվանդանոցներում լինում են կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր, որին հաջորդում է հակահամաճարակաբանական գործողոթյունները՝ մեկուսացում, բուժում և այլն: Ինչ վերաբերում է բուժհիմնարկներին, ապա վերջիններիս կազմակերպում են իրենց բնականոն աշխատանքը»:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը