Ծաղկաձորից վերադառնալիս Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան եթերում հայտնեց, որ Ծաղկաձորում կա 9 մեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ են գտնվում մոր 750 քաղաքացիներ։
«Այսօր էլ պատրաստվում ենք ընդունել ՌԴ-ից ժամանող քաղաքացիներին, որպեսզի նրանք 14 օրյա մեկուսացումն անցկացնեն այդ վայրերում եւ բացասական թեստավորման առկայության պայմաններում գնան իրենց բնականոն գործերով։ Այս բոլոր մեկուսացման վայրերում պատշաճ հսկողություն է իրականացվում։ Այդ մեկուսացման վայրերից մոտ 350-ից 400 հոգի ստացել են դրական պատասխան։ Մեկուսացման վայրեր ունենք նաեւ Երեւանում եւ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Գյումրիում, Վանաձորում, Տավուշի մարզում»,- ասաց Թորոսյանը։
«Ես մոտ 1 ամիս չէի տեսել ծնողներիս, ի վերջո որոշեցի այցելել նրանց, բայց նույնիսկ մատով չեմ կպել նրանց։ Անգամ շատ ուզենալով՝ մորս չեմ գրկել, որպեսզի նրան վտանգի չենթարկեմ»,- նշեց Թորոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը