21 04 2020

Կորոնավիրուսից 88 և 65 տարեկան քաղաքացիներ են մահացել․ ԱՆ խոսնակ

Կորոնավիրուսից 88 և 65 տարեկան քաղաքացիներ են մահացել․ ԱՆ խոսնակ

Ապրիլի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1401 դեպք, որոնցից 609-ն` առողջացած, 24-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13929 թեստավորում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 62 նոր դեպք և 29 առողջացածներ։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,-գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ